Jump to content

Կոնստանտինո Չիվենգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտինո Չիվենգա
 
Կուսակցություն՝ Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն - Հայրենասիրական ճակատ
Կրթություն՝ Mt St Mary's Mission School? և University of KwaZulu-Natal?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 25, 1956(1956-08-25) (68 տարեկան)
Ծննդավայր Wedza District, Mashonaland East Province, Զիմբաբվե
Քաղաքացիություն  Զիմբաբվե
Ամուսին Jocelyn Jacobsen? և Marry Mubaiwa?

Կոնստանտինո Գուվեյա Դոմինիկ Կինկաձինո Չիվենգա (շոնա՝ Constantino Guveya Dominic Nyikadzino Chiwengaօգոստոսի 25, 1956(1956-08-25), Wedza District, Mashonaland East Province, Զիմբաբվե), ծնված՝ Կոնստանտինե Գուվեյնա Չիվենգա (շոնա՝ Constantine Guveya Chiwenga), Զիմբաբվեի ռազմական և քաղաքական գործիչ, բանակի գեներալ։ 2017 թվականի դեկտեմբերի 28-ից Զիմբաբվեի առաջին փոխնախագահն է։ 2017 թվականի նոյեմբերին, ղեկավարելով երկրի զինված ուժերը, կազմակերպել է հաջող պետական հեղաշրջում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիվենգայի դասընկերները ապագայում եղել են Զիմբաբվեի ականավոր զինվորականներ։ Մարզումներից հետո Մոզամբիկում նա մասնակցել է[1] 1970 թվականի Ռոդեզիայի պատերազմին (ZANLA-ի կողմից), իսկ հետո կարիերան սկսել է բանակում։

2017 թվականի պետական հեղաշրջում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիվենգայի և նրա զինակիցների հավատարիմ զորքերը և զրահատեխնիկան մտել են Հարարե և գրավել որոշ օբյեկտներ։ Գեներալը ընթերցել է ազգին ուղղված ուղերձ։ Դրան հաջորդել են ZANU-PF-ի ֆունկցիոներների ձերբակալությունները, ձերբակալվածների թվում է եղել Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնացիուս Չոմբեն։ Այնուհետև հաղորդագրություններ են հայտնվել նաև Մուգաբեի և նրա կնոջ ձերբակալության մասին[2]։ 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Չիվենգան նշանակվել է Զիմբաբվեի առաջին փոխնախագահ։

2018 թվականի հունիսի 23-ին նախագահ Մնանգագվայի ելույթի ժամանակ նա վիրավորվել էր Բուլավայո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]